ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ամերիկացիները դիտեցին «Աննա Կարենինայի» բրիտանական նոր տարբերակը

Ամերիկացիները դիտեցին «Աննա Կարենինայի» բրիտանական նոր տարբերակը
17.11.2012 | 12:48

Երեկ ամերիկյան էկրաններին է բարձրացել բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայթի նկարահանած «Աննա Կարենինա» ֆիլմը՝ Լև Տոլստոյի համանուն ստեղծագործության հիման վրա։
Գլխավոր դերը խաղացել է բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին։ «Վախով եմ խաղացել Աննայի դերը, որն այդքան շատ են կերպարանավորել, և մշտապես հանդիսատեսի հատուկ ուշադրությանն է արժանացել»,- ասել է դերասանուհին այս տարվա սեպտեմբերին ֆիլմի՝ Լոնդոնում կայացած պրեմիերայի ժամանակ։
Ալեքսեյ Կարենինի դերը խաղացել է Ջուդ Լոուն։ Սցենարի հեղինակն է հայտնի բրիտանացի դրամատուրգ, կինոսցենարիստ, ռեժիսոր և կինոքննադատ Թոմ Ստոպարդը։ Նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում։
Նախկին էկրանավորումներում Աննա Կարենինայի դերը խաղացել են Գրետա Գարբոն, Վիվիեն Լին, Ժակլին Բիսեթը, Սոֆի Մարսոն, Տատյանա Սամոյլովան։
Ռուսաստանում նոր «Աննա Կարենինան» կցուցադրվի 2013թ. հունվարի 10-ին։

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ